ԿԻՆ: Հիվանդություններ
Մի՛ անտեսիր առողջական այս խնդիրները
Երբ կանացի օրգանների հետ տարօրինակ բան է տեղի ունենում, սխալ է երևույթը աչքաթող անել` հուսալով, որ կանցնի: Դա կարող է ճակատագրական լինել քո առողջության համար: Եթե քեզ մոտ կա այս 7 նշաններից մեկը, անմիջապես հետևիր մեր մասնագետի խորհրդին:
Սեքսից հետո նկատում ես, որ հեշտոցից մի քանի կաթիլ արյուն է գալիս:
Խոսքն անկողնու սավանի կամ ներքնաշորի վրա մնացած թույլ կարմիր բծերի մասին է: Ո՛չ օրերդ են, ո՛չ էլ ներքին ցավեր ունես. դրա համար էլ խուճապի ես մատնվում և... դա լավ է: Սա վեներական հիվանդության, հատկապես խլամիդիոզի նշան է: «Բակտերիոլոգիական այս հիվանդությունը վզիկում բջիջների բորբոքում է առաջացնում, որից թեթև արյունահոսություն է սկսվում»,- բացատրում է Կալիֆոռնիայի Hall առողջապահական կենտրոնի գինեկոլոգիայի և ֆունկցիոնալ բժշկության բաժնի տնօրեն Փրուդենս Հոլը: Սա հատկապես հավանական է այն դեպքում, երբ սեռական ակտի ժամանակ տղայի առնանդամը հպվել է վզիկին:
Խլամիդիոզի ախտանիշերից են միզելու ընթացքում դեղնականաչավուն արտադրությունն ու ցավը: Բայց հնարավոր է ամիսներով, նույնիսկ տարիներով վարակված լինել խլամիդիոզով` առանց որևէ ախտանիշ նկատելու: Չբուժվելու դեպքում այն կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ, ինչպիսին է փոքր կոնքի բորբոքային հիվանդությունը, որն ազդում է բեղմնավորման վրա: Այնպես որ, առանց մտածելու, գինեկոլոգի դիմիր: Նա կզննի և բուժման համար հակաբորբոքային կնշանակի:
Սեռական ակտի ժամանակ հանկարծ կոնքերից մեկի հատվածում սուր ցավ ես զգում:
Ծակոցը մոտ մեկ վայրկյան է տևում, ու քանի որ դրանից հետո քեզ լավ ես զգում, մտածում ես, որ ընկերդ է թեթև հրել: Բայց րոպեներ անց կամ հաջորդ ակտի ժամանակ նորից ես զգում նույն ծակոցը:
«Սեռական ակտի ժամանակ զգացվող ցավը կարող է տարբեր պատճառներ ունենալ, բայց այս դեպքում հավանական է` պատճառը ձվարանի պարկն է (киста)»,- ասում է Նյու Օռլեանի Tuoro Infirmary հիվանդանոցի գինեկոլոգ Ջենիֆեր Միլսը: «Ձվազատման ժամանակ ձվարանի վրա մեկ սանտիմետր երկարությամբ փուչիկի նման հեղուկի պարկ է ձևավորվում: Անհանգստանալու կարիք չկա. ցիկլի ժամանակ այն, բնականաբար, քայքայվում է, բայց երբեմն կարող է մեծանալ ու կպչել ձվարանին»,- ասում է բժիշկ Միլսը:
Ուժեղ հրումը կարող է ճնշել պարկը` ձվարանի այդ տարածքում սուր ցավ առաջացնելով: «Երբ հեղուկը լցվում է փոքր կոնքի խոռոչի մեջ, բորբոքում է տվյալ տարածքը և ցավ առաջացնում»,- ասում է բժիշկ Միլսը:
Տևական ցավը կարող ես մեղմացնել ցավազրկողներով: «Որովայնի վրա տաք թրջոց դնելը նույնպես օգնում է»,- ասում է բժիշկ Միլսը: Պարկը կարող է առաջին նման փորձից վերանալ, բայց եթե չես հանգստանում կամ պարբերաբար ցավեր ես ունենում, դիմիր բժշկի: «Որոշ կանանց մոտ այս բշտիկները մեծ բարդություններ են առաջացնում, բայց դեղերի օգնությամբ հնարավոր է կանխել դրանք»,- ասում է բժիշկ Միլսը:
Սեքսից հաճույք ստանում եք երկուսդ էլ, բայց բացասական հետևանքներն ինքդ ես կրում:
Սեքսը հետաքրքիր ու առանձնահատուկ բույր ունի. մարմնի հեղուկների միախառնումը, միաձուլվելով քրտնքին, բորբոսի և հողի հոտ է առաջացնում: Իսկ եթե նեխած ձկան հոտ է տարածվում, ուրեմն հեշտոցի բակտերիալ բորբոքում է սկսվել:
Հատկապես երիտասարդ կանանց մոտ սա շատ տարածված վարակ է, որը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ հեշտոցի մեջ մանրէներ են առաջանում: Ստույգ հայտնի չէ, թե պատճառը որն է, բայց «երբ այս բակտերիաները փոխազդում են սերմնահեղուկի մեջ գտնվող որոշ նյութերի հետ, գարշահոտություն է առաջանում»,- պարզաբանում է West Bloomfield-ի Հենրի Ֆորդ հիվանդանոցի մանկաբարձ Ջենիֆեր Միլոշավլևիչը:
Մյուս կողմից` լավ է, որ հոտն այդքան տհաճ է, որովհետև հակառակ դեպքում` հնարավոր է` անտեսես երևույթը կամ լոգանքի միջոցով փորձես ազատվել դրանից: Հեշտոցի բակտերիալ բորբոքման մյուս ախտանիշերից են` ջրանման, մաշկագույն արտադրությունը և/կամ թեթև քորը: Չբուժվելու դեպքում վարակը կարող է մեծ բարդություններ առաջացնել հղիության համար: Անպայման դիմիր քո գինեկոլոգին:
Սրա տակ նարնջագույնի մեջ գրվածը` your sex drive...
Սեքսի տոնուսն իջել է:
Եթե, համեմատած նախորդ օրերի հետ, անտարբեր ես դարձել սեքսի նկատմամբ, պատճառը կարող են հակաբեղմնավորիչ հաբերը լինել. դրանք կարող են ցանկությունը թուլացնող ազդեցություն ունենալ: Հնարավոր մյուս պատճառներից են սթրեսը, քնի խանգարումը և հակադեպրեսիոն հաբերը:
Պտուկներից կաթնային կամ մաքուր հեղուկի կաթիլներ են հոսում:
Դա հնարավոր է` նկատես փաղաքշանքի ընթացքում կամ այն դեպքում, երբ վերնաշապիկիդ վրա փոքրիկ թաց հետք հայտնվի: Դու կրծքով չես կերակրում. այդ դեպքում դա ի՞նչ կարող է լինել: Ահա և բացատրությունը. օրգանիզմում սկսել է արտադրվել պրոլակտին հորմոն, ինչը սովորաբար միայն երեխա ունենալուց հետո է տեղի ունենում: «Այս երևույթը կարող է մի շարք պատճառներով պայմանավորված լինել,- ասում է բժիշկ Միլոշավլևիչը: - Պտուկների գերգրգռվածությունը նույնպես կարող է պրոլակտինի արտադրության պատճառ լինել, օրինակ` երբ անկողնում զուգընկերդ ժամերով փաղաքշում է դրանք»:
Հեղուկի հոսքը կանխելու համար փորձիր հանգիստ լինել, քիչ լարվել, զուգընկերոջդ խնդրիր` սեքսի ժամանակ շատ ձեռք չտա պտուկներիդ և պարբերաբար դիմիր բժշկի` ստուգվելու և քեզ ապահով զգալու համար: «Հնարավոր է` ոչ մի լուրջ բան չլինի, բայց որոշ դեպքերում սա կարող է կրծքի քաղցկեղի և մակուղեղի ուռուցքի նշան լինել»,- ասում է Միլոշավլևիչը:
Ցիկլդ անկանոն է` մի քանի ամիս ընդհատումներով:
Տարվա մեջ ցիկլի մեկ-երկու բացակայությունը չպետք է տագնապ առաջացնի: Բայց եթե երկու ամիս անընդմեջ բացակայում է կամ ամիսներով դադարում է, հետո նորից սկսվում, ապա մի բան այն չէ: Ամենայն հավանականությամբ սա խոսում է բազմաբշտիկ ձվարանի ախտանիշի (ԲՁԱ) մասին: Սա հորմոնալ խախտում է, որի արդյունքում ձվարանները չափից շատ արական սեռի հորմոններ են արտադրում, ինչն էլ խանգարում է կանոնավոր ձվազատմանը: Իսկ երբ ձվազատում չկա, չկա և դաշտան:
ԲՁԱ-ի պատճառով օրգանիզմում նաև այլ երևույթներ են ի հայտ գալիս, ինչպիսիք են դեմքի, թևերի, կրծքի կամ ոտքերի մազակալումը, բշտիկները, գլխի մազաթափությունը: Բայց շատ կանայք, ինչպես նաև որոշ գինեկոլոգներ հրաժարվում են ցիկլի խախտումը կապել վերոհիշյալ ախտանիշի հետ:
«Արդյունքում՝ ԲՁԱ-ն, որն ի հայտ է գալիս 10-20 տոկոս երիտասարդ կանանց մոտ, տարիներով մնում է չախտորոշված»,- ասում է Քլիվլենդ կլինիկայի մանկաբարձության, գինեկոլոգիայի և կանանց առողջության ինստիտուտի փոխտնօրեն Լինդա Դ. Բրեդլին: «Չնայած դա անբուժելի երևույթ է, համենայն դեպս ախտանիշերի վերացման մի եղանակ կա` հակաբեղմնավորիչ հաբերը. վերջիններս նվազեցնում են արական հորմոնների արտադրությունը և կարգավորում ցիկլը»,- ասում է բժիշկ Բրեդլին:
Ցիկլի խախտման մյուս պատճառներից մեկն էլ օրգանիզմում ճարպերի քանակությունն է: Դրա փոքրիկ կուտակումն արդեն կարող է վտանգավոր լինել և խանգարել ձվազատմանը: Ճարպաբջիջներն էստրոգեն են պարունակում, հետևաբար, որքան քիչ լինի էստրոգենը, այնքան մարմնին շուտ կտրվի ցիկլը սկսելու ազդանշանը:
Միզելիս արյան կաթիլներ ես նկատում:
Զուգարանակոնքի կամ թղթի վրա հայտնված արյունը թույլ կարմիր կամ վարդագույն է լինում, իսկ պատճառը միզանցքի կամ միզապարկի պատերի բորբոքումն է, որը հանգեցնում է միզուղիների բորբոքման (ՄԲ): «ՄԲ-ն սովորաբար ուղեկցվում է այլ ախտանիշերով, ինչպիսիք են` հաճախամիզությունը, միզելու ընթացքում այրող ցավը,- բացատրում է Kaiser Permanente-ի գինեկոլոգ Ջենիֆեր Գունթերը: - Բայց միշտ չէ, որ այս ախտանիշերն առկա են, ինչի պատճառով շատ կանայք չեն էլ կասկածում, որ նման հիվանդություն ունեն, մինչև սկսում են անտանելի ցավեր զգալ»:
Արյուն նկատելու դեպքում զանգիր քո գինեկոլոգին, որպեսզի զննի կամ հակաբորբոքային նշանակի: Միաժամանակ հնարավորինս շատ լոռամրգի հյութ խմիր: Դա օգնում է կանխել բակտերիաների բազմացումը և միզելիս արյան հոսքը: Եթե ձեռքի տակ լոռամրգի հյութ չունես, որքան կարող ես ջուր խմիր. դա նույնպես օգնում է թեթևացնել վիճակը:
Եթե քեզ մոտ դող է սկսվել, մեջքդ ցավում է, ինչպես նաև մեզի մեջ արյուն ես նկատել, անպայման շտապօգնություն կանչիր: Սրանք այն երեք ախտանիշերն են, որոնք նախազգուշացնում են երիկամի քարի կամ երիկամի բորբոքման մասին, իսկ երկուսն էլ բժշկական ակտիվ միջամտություն են պահանջում:
Ընկերոջդ հետ գալարվում ես անկողնում ու նկատում ես, որ հեշտոցիդ շուրթերը կարմրել են, այտուցվել ու գրգռվել:
Քեզ հայտնի է, թե ինչպիսին է մարմնի մաշկը, հատկապես` շուրթերի և քթի բարակ լորձաթաղանթները: Ալերգիայի ժամանակ առաջինը դրանք են սկսում քոր գալ:
«Հեշտոցի մաշկն էլ է նույն կերպ արձագանքում,- ասում է բժիշկ Միլը: - Հնարավոր է` այնպիսի իրի ես դիպչել, որն ալերգիկ ռեակցիա է առաջացրել, օրինակ` հոտավետ քսանյութեր ես օգտագործել»: Մյուս հնարավոր պատճառը կենդանու մազն է: Եթե նույնիսկ մի քանի րոպեով մերկ նստել ես անկողնու կամ աթոռի վրա, որտեղ կենդանու մազեր են եղել, ուրեմն սպասիր նման ախտանիշերի:
Բարեբախտաբար, իրավիճակն այնքան էլ լուրջ չէ: Լոգանքը կամ հակահիստամինային խմբի դեղամիջոցները կարող են հանգստացնել քորն ու վերացնել այտուցը: Հակառակ դեպքում կրկին անհրաժեշտ է դիմել բժշկի:
Մեդ-Պրակտիկ
28.02.2016
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Եթե պատճառը ֆոլիկուլյար կիստաներն են, դեղորայքային բուժումից հետո, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ պիտի ներծծվեյին: Եթե դեղորայքային բուժումից հետո կիստաները չեն փոքրացել, ամենայն հավանականությամբ դրանք ֆոլիկուլյար չեն: Իսկ ոչ ֆունկցիոնալ կիստաների դեպքում բուժումը միայն վիրահատական է, դրանք ինքնուրույն կամ դեղորայքային բուժումից հետո չեն ներծծվի: Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ անցնել ՈՒՁՀ, ճշտել կա կիստաների չափերի փոփոխություն, թե ոչ: Ինչ վերաբերում է արտադրությանը, դրա պատճառը ամենայն հավանականությամբ բորբոքումն է, հարկավոր է հանձնել քսուքի անալիզ:
Աննա
27.01.2016
Աննա
25.01.2016
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն